login
Հոդվածներ
Բեյրութի հայ ավետարանչական դպրոցը միանում է ՀՎՀ հիբրիդ կրթության ցանցին 02/17/2017
Բեյրութի հայ ավետարանչական դպրոցի և Հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության հիմքը դրվել է 2017 թվականի գարնանային ուսումնական շրջանի սկզբում` ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ։ Դպրոցների համար նախատեսված ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրի նպատակն է ուսուցման նորարարական մեթոդների ներառումը դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ։ Դպրոցի տնօրինության կարծիքով` հիբրիդ ծրագիրը հրաշալի միջոց է Բեյրութի հայ ավետարանչական դպրոցի համար։ ՀՎՀ-ի ծրագրերի մասին նրանք տեղեկացել են 2017 թվականի փետրվարին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված Լիբանան-Հայաստան տեսակոնֆերանսի ժամանակ։ Դպրոցի փոխտնօրեն Արմեն Ուրնեշլյանը անմիջապես ցանկություն է հայտնել հանդես գալ որպես հիբրիդ ուսուցիչ։ Որոշ ժամանակ անց ՀՎՀ-ի երաժշտության դասընթացին (արևմտահայերենով) գրանցվել են 10 ուսանող: Գնալով ավելի շատ դպրոցներ են ցանկություն հայտնում միանալու ՀՎՀ hիբրիդ կրթական ծրագրին` այդպիսով դառնալով ՀՎՀ առցանց համայնքի մի մասնիկը։