login
Հոդվածներ
ՀՎՀ-ի բեղուն համագործակցությունը Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային վարժարանի հետ 16 դեկտեմբեր, 2015 12/16/2015
ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի հիբրիդ կրթության ծրագիրը ևս մեկ հաջողություն արձանագրեց Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանում: Սան Պաոլոյի «Դուրյան» ազգային ամենօրյա վարժարանը ՀՎՀ հիբրիդ ծրագրին է միացել 2011 թվականի գարնանային ուսումնական շրջանից սկսած`ընդունելով հիբրիդ կրթության առավելությունները, այն է` ավանդական և օնլայն կրթության միախառնումը: Այդ ժամանակից ի վեր նա դարձել է ՀՎՀ-ի իսկական բարեկամը, և ավելի քան 80 ուսանող ավարտել է ՀՎՀ-ի դասընթացները: Վարժարանի տնօրեն Տեր Եզնիկի առաջնորդությամբ ուսուցչական կազմը մեծ խանդավառությամբ շարունակում է աշխատել ՀՎՀ-ի հետ` ՀՎՀ-ի հայոց պատմության և արևմտահայերենի դասընթացները իսպաներեն լեզվով տրամադրելով ուսանողներին: Ոսուցիչներից մեկը` Մարի Վարդանյանը, փաստում է. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՎՀ-ի հետ համագործակցության հնարավորություն ունեմ: Ուսուցման այս մեթոդը շատ սիրված է մեր ուսանողների կողմից: Այն գրավիչ է և հուսադրող… Շնորհակալություն, ՀՎՀ: Քո շնորհիվ մենք կարողանում ենք մեր մայրենի լեզուն սովորեցնել մեր սաներին»: Ոչ միայն ուսուցիչները, այլ ուսանողները նույնպես շատ ոգևորված են ուսուցման հիբրիդ մեթոդով: Նրանցից մեկը`Գաբրիել Գոնսալվես Սենան վստահորեն ասաց. «Եթե ուսանողը ցանկանում է լեզու սովորել, այս մեթոդը պարզապես հիանալի է: Այն օգնում է հեշտությամբ սովորելու արտասանությունը: Ես հատկապես սիրում եմ դասերը և վարժությունները: Այս մեթոդը շատ ավելի գրավիչ և հետաքրքիր է, քան ավանդական մեթոդը»: Հիբրիդ ծրագիրը սփյուռքի հայ երեխաներին կրթելու իր նորարարական մոտեցմամբ ապացուցում է, որ այն հանդիսանում է ՀՎՀ-ի առաքելության իրականացման հաջող միջոց. այն է` կրթել և հայ ինքնությունը պահպանել հայրենիքից հեռու գտնվող հայ համայքներում: