login
Հոդվածներ
ՀՀ Սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի մասնակիցենրի այցը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան 07/17/2012
2012 թվականի հուլիսի 17-ին Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների 20-30 տարեկան ղեկավարներից և հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներից բաղկացած խումբը այցելեց ՀԲԸՄ ՀՎՀ երևանյան գրասենյակ ծանոթանալու ՀՎՀ գործունեության հետ: Ներկաներին ողջունեցին ՀՎՀ վարչական մասի տնօրեն Աննա Ենգիբարյանը և ՀՎՀ օնլայն ոսուցիչ և ՀՎՀ հիբրիդ ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը: Վերջինս խոսեց օնլայն կրթության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունը, նպատակները և մեթոդաբանությունը, օնլայն դասերից որոշ օրինակներ, ինչպես նաև անհատական և խմբային (հիբրիդ) մեթոդը: Հանդիպման վերջում երիտասարդ ակտիվիստները հարցեր հղեցին ՀՎՀ ներկայացուցիչներին և պատրաստակամություն ցուցաբերեցին նպաստել իրենց երկրներում ՀՎՀ գործունեության տարածման և ամրապնդման գործին: