ՀՎՀ-ի ուղիղ եթերը «Կանանց արձագանքը ցեղասպանության հանցագործություններին, 1914-1918թթ.» թեմայով
04/30/2019
Հայոց ցեղասպանությունն ունեցել է գենդերային տրամաբանություն: Ոճրագործների նշանառության տակ թեև առավելապես հայ մտավորականներն էին և տղամարդիկ, որ ենթարկվեցին ֆիզիկական բնաջնջման, կանայք և աղջիկները ոչ միայն զոհ գնացին ֆիզիկական բնաջնջման, այլ ստիպողաբար ասիմիլացվեցին:
1915-1916 թվականներին համակարգված կերպով առևանգվում էին հայ կանայք և աղջիկները, ստրկացվում էին, ենթարկվում տանջանքների կամ բռնի ուժով ամուսնացվում մահմեդական տղամարդկանց հետ: Օսմանյան կայսության կազմի մեջ մտնող Սիրիայի անապատների համակենտրոնացման ճամբարներում կանանց, երեխաների և տարեցների վերաբնակեցման գործընթացը ուղեկցվում էր զանգվածային նվաստացումներով, սովամահությամբ, ինչպես նաև զանգվածային սպանություններով:
ՀՎՀ-ի ուղիղ եթերի հյուրը՝ Քլարկի համալսարանից ցեղասպանագետ Աննա Ալեքսանյանը, խոսեց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ճակատագրի մասին: Նրա հիմնարար հետազոտությունը ցույց տվեց, թե ցեղասպանության ժամանակ ինչպես են փոխվել ավանդական գենդերային դերերը, և այնուհետև դարձել հայ ժողովրդի գոյատևման կարևոր աղբյուր:
2019 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած ուղիղ եթերը վարեց ՀՎՀ-ի կրթական գծով տնօրեն դոկտոր Հասմիկ Խալափյանը:
«Ես օնլայն մասնակցում էի այս միջոցառմանը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել կազմակերպիչներին և նշել, թե որքան կարևոր էր այն ինձ համար, իմ հետագա աշխատանքի համար: Իմ ընտանիքի սերունդները հարձակումների են ենթարկվել նաև ցեղասպանությունից հետո, ես անձամբ այն զգացել եմ իմ կյանքի հինգ տասնամյակների ընթացքում: Եվ այսպիսի ընտանիքներ շատ կան... Իմանալ և սովորել առաջ շարժվելու հնարավոր ուղիները, ահա, թե ինչն է կարևոր»: Դեբորա Վերնց, ՀՎՀ ուսանող